Դատարանը Սարգիս Գալստյանին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի օգտին լրտեսության համար և դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Գլխավոր դատախազությունից այլ մանրամասներ չհաղորդեցին։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Ազատությանը» փոխանցեց՝ վճիռը բողոքարկելու են վերաքննիչ ատյան։
Դատարանն այսօր երեկոյան է հրապարակել վճիռը։
Գարնանը Արցախից Հայաստան տեղափոխված և անմիջապես կալանավորված Սարգիս Գալստյանը մեղադրանքը չի ընդունում, թեև ինքնախոստովանական ցուցմունք էր տվել, թե Ադրբեջանի օգտին լրտեսություն է արել, ապա հրաժարվել ցուցմունքից։
Փաստաբան Կոչուբաևն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, թե պաշտպանյալը ինքնախոստովանական ցուցմունք տվել է իրավապահների սպառնալիքների ներքո։ Քննչական կոմիտեից, սակայն, հերքել էին սպառնալիքների ներքո ցուցմունք տալը։
Մեղադրանքը վերաբերում է 44-օրյա պատերազմի օրերից մինչև Արցախի հայաթափման շրջանին։
Արցախի հայաթափումից հետո Գալստյանն ու կինը ևս կես տարի մնացել էին Ստեփանակերտում, հետո որոշել տեղափոխվել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: