Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Տունբերգը մասնակցել է այսօր Թբիլիսիում՝ Ադրբեջանի դեսպանատան առջև կազմակերպված բողոքի ակցիային։
«Իլհամ Ալիևը բռնապետ է» կարգախոսի ներքո անցկացված բողոքի գործողության մասնակիցները պահանջում էին ազատ արձակել ադրբեջանական բանտերում պահվող քաղբանտարկյալներին, քննադատում էին ՄԱԿ-ին COP-29 համաժողովը Բաքվում անցկացնելու որոշման համար։
«COP-29-ը քաղաքական երեսպաշտության օրինակ է», — գրված էր այն կարգախոսի վրա, որ ադրբեջանական դեսպանատան առջև պարզել էր Տունբերգը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: