ՀՀ նախագահի հրամանագրով Սրբուհի Գալյանը  նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարար»մ,-ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ նախօրեին Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս ՔՊ վարչությունը որոշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

2020 թվականի սեպտեմբերի 1-ին նա նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Դատախազությունում նա համակարգել է ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest