Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով նոյեմբրի 1-ին տեղի ունեցավ  բողոքի ակցիա:

Այն մեկնարկեց ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, որից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ Արտաքին գործերի նախարարություն և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ:

Նրանք պահանջում են COP-29 համաժողովին մասնակցող պատվիրակներին` ճնշում գործադրել Բաքվի վրա` ազատ արձակելու բոլոր հայ գերիներին։ Ակցիային մասնակցում են նաեւ ընդդիմադիր պատգամավորները, որոնք նշում են՝ հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը պետք է դրվի բանակցային սեղանին։

Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ Միրզոյանը պետք պայման դնի COP29-ում Բաքվի առջեւ՝ ազատել խոշտանգվող հայ ռազմագերիներին․ «Ալիեւի բռնապետ ռեժիմն իրականացնում է խոշտանգումներ։ Բազմաթիվ իրավապաշտպաններ խոսում են այն մասին, որ մեր հայրենակիցները ենթարկվում են խոշտանգման Բաքվի բանտերում, եւ լռության են մատնվում Հայաստանի կողմից։ Սա ամբողջ աշխարհի 10 միլիոն հայի խնդիրն է»,- նշեց Աննա Գրիգորյանը։

«Արդեն լրանում է 1 տարին, ինչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Բաքվում գտնվող մեր հայրենակիցները անազատության մեջ են։ Մենք չենք կարող հանգիստ նստել և սպասել, թե ցեղասպան Ադրբեջանը ինչ ապօրինի որոշումներ է կայացնում։ Այսօր մենք ականտեսն ենք լինում ԱԳՆ քաղաքականությանը, որը մատը մատին չի տալիս, որ օր առաջ այնտեղ գտնված հայ ռազմագերիները գտնվեն ազատության մեջ»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Խնդրի առնչությամբ ավելի վաղ ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, նշելով, որ կլիմայական արդարություն չի կարող լինել առանց մարդկային արդարության եւ մարդու իրավունքների պաշտպանության․

Անի Գևորգյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest