Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատում է պարտադիր տեսանկարահանման մասին հայաստանյան օրենքը, որով փողոցներում ինչպես նաև պետական ու մասնավոր հաստատություններում տեղադրված տեսախցիկների թիվը պետք է կտրուկ ավելացվի և դրանց տվյալները պետք է հասանելի լինեն ոստիկանության համար։

2024 թվականի հունիսին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ հաստատված այս օրենքն, ըստ կազմակերպության, «անհիմն է և ոտնահարում է անձնական կյանքի և մի շարք այլ ազատությունները»։

«Համատարած տեսահսկումն անխուսափելիորեն հանգեցնելու է մարդկանց անձնական կյանք անհիմն ներխուժմանը և չի կարող ժողովրդավարական երկրում հանրային անվտանգությունը բարելավելու համար անհրաժեշտ միջոց համարվել», — նշել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Գեորգի Գոգիան:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest