ՀՀ Քննչական կոմիտեի կարիքների համար 2025թ. պետբյուջեից նախատեսվում է տրամադրել 18,9 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասել է ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը։
2024թ. համեմատ աճը կազմել է 1,4 մլրդ դրամ։ «Այս միջոցները կտրամադրվեն 1 ծրագրի իրականացմանը 6 միջոցառումներով»,- ավելացրել է Քյարամյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: