Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը 2025թ. պետբյուջեի միջոցներից կտրամադրվի 6 մլրդ 578 մլն դրամ, ինչն ավելին է 2024թ. ցուցանիշներից 181 մլն դրամով։ Այս մասին նշվել է 2025թ. պետբյուջեի նախագծում։ Հատկացումների աճը կապված է ալիքի առանձին տարբերակի հեռարձակման հետ Կալիֆոռնիայի (ԱՄՆ) հայաբնակ նահանգում։
Հայաստանի Հանրային ռադիոյի համար նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 570 մլն դրամ։
Բացի այդ, Հայաստանի հանրային հեռարձակողի խորհրդի կարիքների համար 2025թ. պետբյուջեի միջոցներից կհատկացվի 159 մլն դրամ։
Նշենք, որ փորձագետների եւ ընդդիմության ներկայացուցիչների գնահատականներով՝ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերությունը խիստ միտումնավոր է լուսաբանել գարնան-ամռան հանրահավաքները եւ բողոքի ցույցերը երկրում՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հետ Տավուշի մարզում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: