ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ և «The Elders» խմբի նախագահ Մերի Ռոբինսոնը տեսաուղերձով ողջունել է UWC Դիլիջանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ կազմակերպված՝ «Կլիմայական «արդարությունն» ու դրա նշանակությունը Հայաստանում և աշխարհում» երիտասարդների համաժողովը, որն անցկացվել է COP 29-ին ընդառաջ:
Մերի Ռոբինսոնն անդրադարձել է նաև մեկ տարուց ավելի Ադրբեջանի բանտում ապօրինի պահվող՝ UWC Դիլիջանի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին.
«Երբ մի քանի տարի առաջ Հայաստանում էի՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցառումների շրջանակում, այցելեցի UWC Դիլիջան: Տեղյակ էի, որ այն հիմնադրել է իմ ընկեր Ռուբեն Վարդանյանը, որը ցավոք, այս պահին քաղբանտարկյալ է, որովհետև նա լավ առաջնորդություն է ունեցել և փորձել է օգնել իր ժողովրդին, որը հակամարտությունների իրավիճակում էր:
Հույս ունեմ այս տարի COP 29 հյուրընկալող Ադրբեջանը տարածաշրջանում մի փոքր խաղաղություն հաստատելու գիտակցում կունենա և ազատ կարձակի Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ քաղբանտարկյալներին ու գերիներին»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: