Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացրել սեւազգեստ մայրերը, որոնց զինծառայող որդիների մահվան հանգամանքները շուրջ 1,5 տասնամյակ չեն բացահայտվում:
«Լավ է անում Քյարամյանը, որ մատով է կանչում սրանց նմաններին։ 17 տարի պայքարում ենք, զինվորի գործերը չեն բացահայտվում, մեկը չկա հարցնի ոչ Քյարամյանին, ոչ գլխավոր դատախազին՝ ինչ եղան երեխեքի գործերը։ Ամեն մեկն իր անձնական հարցերն է բարձրացրել՝ Հովիկ Աղազարյանից սկսած»,- ասաց որդեկորույս մայրերից մեկը։
Նա նաև դժգոհություն հայտնեց ՄԻՊ Անահիտ Մանասյանից, նշում է՝ Մանասյանը խոստումներ է տվել, բայց ու՞ր է, ասել է՝ կբարձրացնի հարցը Աննա Վարդապետյանի մոտ։
«12 թերթանոց միջնորդություն ենք գրել՝ 5 քրեական գործով, ինքն ուղարկել գլխավոր դատախազին, մինչև հիմա պատասխանը չենք ստանում։ Տիկին Մանասյանի մոտ ոչ էլ գնում ենք, նա «պտիչկա»-ի համար է մեզ ընդունել, մի բան էլ՝ վիրավորվել է, որ ասում ենք՝ «պտիչկա»-ի համար եք ընդունում։ Դու որպես ՄԻՊ ինչու չես կարող մեզ պատասխանել, մեր իրավունքներն ով է պաշտպանելու»,-ասաց նա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: