Հոկտեմբերի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Բանտից՝ հասարակություն․ վերասոցիալականացումն իրականություն դառնո՞ւմ է, թե՞ ոչ» թեմայով։ ՀՀ-ն որդեգրել է պատժողականից վերասոցիալականացման անցնելու քաղաքականություն։ Վերասոցիալականացումը դատապարտյալի վերաինտեգրման ծրագիրն է, որի նպատակն է մշակել քայլեր, որպեսզի անձը հասարակություն վերադառնալուց հետո կրկին հանցանք չկատարի։
Քննարկման ժամանակ բարձրացվեցին դատապարտյալին հասարակություն վերադարձնելու համար քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից ձեռնարկվող գործողությունների արդյունավետության խնդիրը, ու թե վերասոցիալականացման հասնելու համար ո՞ր միջոցներն են հաջողված։ Ընդհանրապես, վերասոցիալականացումը հանրության մեջ ընդունված արժեքների յուրացումն է դատապարտյալի կողմից։ Քրեական օրենսգիրքը նախանշում է վերասոցիալականացման տարբեր մեթոդներ և հնարավորություններ, ներառյալ՝ աշխատանքային հնարավորությունները և կրթական ծրագրերին մասնակցելու հնարավորությունները:
Թեմայի բանախոս «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավար, քրեական արդարադատության ոլորտի փորձ Արշակ Գասպարյան խոսքով՝ վերասոցիալականացման ծրագիրը չի նշանակում ամեն մարդու համար առանձին ծրագիր։ «Այն պահից երբ մարդը դառնում է դատապարտյալ, ինքը պիտի առաջին իսկ օրվանից պատրաստվի բանտից դուրս գալուն ու սա ամենակարևոր գաղափարն է, որ մենք դեռևս չունենք ամբողջ համակարգում։ Վերասոցիակալականացումը սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի գործ չէ միայն։ Դա սկսվում է ոլորտը համակարգող փոխնախարարից, եթե կուզեք նույնսկ նախարարից մինչև քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ՝ անվտանգության բաժնի տեսուչ, որն ամեն գիշեր բացում- փակում է դուռը։ Նրանք բոլորը պետք է աշխատեն, որ իրավական կարգավիճակ ստացած դատապարտյալը պատրաստվի ազատման»,- պարզաբանեց Արշակ Գասպարյանը։
Անդրադառնալով բանտում դատապարտյալների խրախուսանքի ինստիտուտին, նա նշեց, որ դա բազմաշերտ հարց է և այստեղ խրախուսանքը փոքր բաղադրիչներից մեկն է։ Խնդիրը բանտում կայացված բողոքարկման կարգն է, որովհետև այդտեղ կազացված ցանկացած որևէ ակտ ենթակա է ստուգման ու ցավոք, դատախազական համակարգի կողմից։ Նրա հավաստմամբ՝ դատախազից ուժեղ պաշտպան դատապարտյալը պիտի չունենա։
«Բոլոր այն դեպքերում, երբ դատարանը գտնի, որ դատապարտյալը վերասոցիալականացման ծրագրին չի մասնակցել կամ ուղղման ծրագիրը չի համապատասխանում իրականությանը և դատապարտյալի հետ չեն տարվել պատշաճ որակի վերասոցիալականացմանը միտված աշխատանքներ, պետք է հարուցվի քրեական վարույթ տվյալ բանտի պետի նկատմամբ, որովհետև դատախազաները պահման վայրի նկատմասբ վերահսկողություն իրականացնողներն են։ Օրինակ, Նուբարաշենի բանտը զնդան է, ու դա 21-րդ դարի բանտ չէ, որտեղ պիտի մարդը պահվի։ Նույնիսկ ախատակիցների համար է աղետալի վիճակ։ Ու դրա վերաբերյալ պետք է վարույթներ հարուցվեն։ ՀՀ -ում բոլոր 8 քրեակատարողականները խցային տիպի են և դատապարտյալները 23 ժամ անց են կացնում խցում են (մի ժամ զբոսանք)»,-տեղեկացրեց «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավարը։
Ու ըստ Արշակ Գասպարյանի, վերասոցիալականացման ծրագիր նման պայմաններում հնարավոր չէ կյանքի կոչել, իսկ կազմակերպվող սպորտային, թատերական և այլ ծրագրերը լոկ միջոցառումներ են։ Վերասոցիալականացումը գործընթաց է, որը պետք է լինի վերահսկելի ու այդ բոլոր գործողությունները պետք է լինեն մարդակենտրոն, որովհետև հետագայում այդ մարդիկ մեր հարևաններն են լինելու՝ մեր հասարակության անդամները։
Զառա Մայիլյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: