Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար, աշխարհահռչակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Սաբաիլի շրջանային դատարանին։
Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է ահաբեկչություն ֆինանսավորելու, Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու և ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ։
Ռուբեն Վարդանյանը ԼՂՀ մյուս ղեկավարների հետ Ադրբեջանի գերության մեջ է հայտվել անցյալ տարվա սեպտեմբերին՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացիայի ժամանակ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: