Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունից փոխանցում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Հրազենային վնասվածքից զոհված Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն համայնքից էր, 2023 թվականին էր զորակոչվել բանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Բասեն վարչական շրջանի ղեկավար Հայկ Մնացյանը:
«Շատ աշխատասեր, շնորհքով, հարգանքով ընտանիք էին գյուղում: Աղասին էլ դեռ 18 տարին չլրացած տեխնիկայով գյուղատնտեսական աշխատաանքներ էր անում: Նրա մայրը Մուսայելյանի դպրոցում գրադարանավար էր, հայրն արտագնա աշխատանքով էր զբաղվում, ինքը տան ավագն էր, իրենից փոքր դպրոցահասակ եղբայր ունի»,-ասաց համայնքի ղեկավարը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: