Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում Արման Թաթոյանը հյուրընկալել է գերմանացի մի շարք առաջատար լրագրողների։

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ նա ներկայացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքները և արցախահայության բռնի տեղահանման ադրբեջանական մեխանիզմը: Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով ներկակացվել են նաև Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցանքների (խմելու ջրի բացակայություն, հողերից ու տներից զրկում, անասնապահության և խոզաբուծությսան վերացում և այլն) ապացունցները, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:

Արման Թաթոյանը փաստերով է ներկայացրել «Շիկահող» արգելոցի հազարավոր ծառերի հատման ապացույցները, կառուցվող տասնյակ կլիոմետր ռազմական ճանապարհները, որոնք բնապահպանական աղետալի վնասներ են պատճառում Հայաստանին:

Նա հատուկ կարևորել է թե´ հայաստանյան, թե´ միջազգային լրագրողների հետ համագործակցությունը, այս ներուժն ավելի լիարժեք օգտագործելու անհրաժեշտությունն՝ ադրբեջանական  խախտումներն աշխարհին իրազեկելու, նորերը կանխելու համար` հատկապես COP29-ից առաջ։

Արման Թաթոյանը պատասխանել է նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի սահմանային հարցերին, Արցախյան վերջին պատերազմին և ադրբեջանական հանցանքներին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest