Ադրբեջանը հազարներով հատում է «Շիակահող» արգելոցի ծառերը. նրանք ապացուցում են, որ չունեն խաղաղության մտադրություն: Այս մասին հայտարարություն է տարածել  «Թաթոյան» հիմնադրամը:

«Ադրբեջանական շարունակվող հանցանքները Սյունիքում. հազարներով հատվում են «Շիակահող» արգելոցի ծառերը, ոչնչացվում է կենդանական աշխարհը, կառուցվում են տասնյակ կլիոմետր ռազմական ճանապարհներ, տեղադրվում են ականներ, մարդիկ զրկված են խմելու ջրից ու սեփականությունից և այլն:

Այս շարունակվող հանցանքներով ադրբեջանական իշխանությունն ապացուցում է, որ չունի խաղաղության մտադրություն»,-ասված է հայտարարության մեջ:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest