Միջազգային հանցագործությունների հետ կապված Փորձաքննությունների ազգային բյուրոյի կատարած աշխատանքը ակնառու է եղել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ իր ելույթում նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

«Միջազգային հանցագործությունների դեմ պայքարը ժամանակակից մարտահրավերներից է  եւ իրավապաշտպանական համայնքի խնդիրն է՝  ներկայացնել միջազգային հանցագործություններից տուժած անձանց իրավունքները միջազգային ատյաններում:

Այս ատյաններում ներկայացվում են եզրակացություններ, որոնց նպատակը միջազգային հանրության շրջանում տեսակետ ձեւավորելն է, որ կոնֆլիկտների ընթացքում չեն կատարվել հանցագործություններ: Մենք ցավոք, ականատես ենք եղել այնպիսի արատավոր պրակտիկայի, երբ միջազգային ատյաններում, ինչպիսին ՄԻԵԴ-ն է, պատասխանող պետությունը՝ Ադրբեջանը, ներկայացրել է կեղծ եզրակացություններ: Սա այն  մարտահրավերներից է, որի հաղթահարումը պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում: Բյուրոյի աշխատակիցների պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում իրականացված փորձաքննությունների միջոցով մենք հաջողությամբ կարողացել ենք դուրս բերել եղելությունը: Այդ փորձաքննությունները եղել են մրցունակ, միջազգային հարթակներում դեր են խաղացել եւ շարունակում են դեր խաղալ հայկական փաստարկները հիմնավորելու, իրականությունը հաստատելու եւ միջազգային արդարադատությանը նպաստ բերելու համար»,-ասաց նա:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest