COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է հստակ ուղերձ հղեն Ալիևի վարչակազմին, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է անկախ ձայների մասնակցություն, հայտարարել է Human Rights Watch-ը։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է՝ Ադրբեջանը ավտորիտար իշխանություն ունեցող, այլախոհությունը չհանդուրժող պետություն է, որը հետապնդում է անկախ լրագրողներին, ակտիվիստներին։

«Կառավարությունները չպետք է թույլ տան Ադրբեջանին օգտագործել իր դիրքը՝ խաթարելու կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի և մարդու իրավունքները պաշտպանելու ջանքերը», — հայտարարել է Human Rights Watch-ի բնապահպանական հարցերով իրավապաշտպան Միրտո Տիլիանակին:

Pin It on Pinterest