Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց երկու դրվագով: Միևնույն ժամանակ Թովմասյանն ազատվեց պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Թովմասյանի մեղադրանքը հիմնավորող դատախազն ավելի վաղ պնդել էր՝ Սահմանադրական դատարանի դատավորը կազատազրկվի, եթե դատավճիռն ուժի մեջ մտնի մինչև դեկտեմբեր։ Եթե չազատազրկվի, միևնույն է պաշտոնից կազատվի։ Դատախազը 7 տարվա ազատազրկում էր պահանջում, պաշտպանական կողմը՝ արդարացում։

  • Թովմասյանը մեղադրվում է արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ քրեական գործի՝ Թովմասյանն իր հետ քավոր-սանիկական կապեր ունեցող անձի հետ խոչընդոտել է նոտարներին գնել Երևանի կենտրոնում գտնվող շենքի տարածքը, և ինքն է այն ձեռք բերել, իսկ Ալեք Մանուկյանի տարածքներն էլ նոտարներին պարտադրել են վարձակալել։ Ընդհանուր առմամբ, պետությանը պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս։
  •  Նա դատարանի դահլիճում պնդել էր, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է, դրդապատճառը՝ քաղաքական։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest