Genesis Armenia ուղեղային կենտրոնի կողմից այսօր կազկակերպված «Մեկ տարի առանց Արցախ. վիճակագրություն ու ռազմավարական հեռանկար» խորագրով համաժողովին Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգյարյանը նեկայացրեց որոշ մանրամասներ Ն. Փաշինյանի Արցախի նշաձողի իջեցման վերաբերյալ հնչեցրած հայտարարության մասով։
«Լինելով նաև Անվտանգության խորհրդի անդամ մեր նիստերում երբևէ չի քննարկվել այդ հարցը։ Ն. Փաշինյանի 2022թ. ապրիլի 13-ի Ազգային ժողովում Արցախի նշաձողն իջեցնելու հայտնի ելույթի նույն օրը՝ ես ու Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում հանդիպում ենք ունեցել արևմտյան հայտնի մի դիվանագետի հետ ու մեկ շաբաթ հետո կրկին մեկ այլնի հետ։ Հատկապես երկրորդի մեսիջը վերաբերում էր հենց ՀՀ իշխանությունների կողմից հնչեցված նշաձողի իջեցնելուն, որը պետք է ընդունվեր Արցախի կողմից։ Մենք էլ այդ առումով ներկայացրինք մեր հակափաստարկները։ Իսկ Արցախի Անվտանգության խորհրդի նիստերում, այդ թվում Նախագահի կողմից երբևէ նմանատիպ գաղափար չի քննարկվել։ Ավելին, հոկտեմբերի 6- ին Պրահայում կայացած պայմանավորվածություններից առաջ Արցախի Անվտանգության խորհրդի կողմից արվել էր հայտարարություն, որով հստակ նշված էր, որ Արցախի մասով զիջումներ չպետք է լինեն և Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Դա ահազանգ էր Պրահայի հայտարարությունից առաջ։ Մեզ հետ բանակցությություններում միջազգային որևէ միջնորդ նման հարց չի քննարկել»,-նշեց Արտակ Բեգլարյանը։
Նշաձողի նման իջեցումը ենթադրում էր Ադրբեջանի կազմում որպես առանձին միավոր ինքնավարություն չունենալ։ Արտակ Բեգյարյանի խոսքով՝ 2023թ. օգոստոսին ՄԱԿ անվտանգության խորհրդի ձախողված նիստից հետո մի քանի օր ֆրանսիական կողմն էր փորձում բանաձև մտցնել օրակարգ։ Այդ ժամանակ էլ ֆրանսիական կողմից ուղիղ մեսիջներ ստացվեց, որ ռուսական ու ամերիկյան կողմերը դրան դեմ են։ Բանաձևը համարվեց հակակառուցողական։ «Մենք ալյընտրանք չունեինք, պետք է գնայինք եվլախ՝ բանակցությունների։ Արդյունքում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բանակցություններն էին ընթանում ու անցած տարի հենց այս օրը՝ սեպտեմբերի 18-ին, ՌԴ, ԱՄՆ և եվրամիության երաշխիքներով Կարմիր խաչն Ակնայով մտավ Արցախ։ Կողմերն Արցախին հորդորել են, որ ճանապարհը բացելու դեպքում՝ Լաչինի միջանցքը կբացեն։ Սակայն սեպտեմբերի 19-ին պատերազմը սկսվեց ու որևէ կողմ մեզ երաշխավոր չկանգնեց»,-հավելեց Արտակ Բեգյարյանը։
Զառա Մայիլյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: