Միջազգային հանրությունը, կարծեք, թե փակել է Արցախի հարցը։ Պարզ չեն խոսում, Օբրայենին հարց տվեցին, ասաց՝ սպասեք փաստահավաք խմբի զեկույցը լինի, եղավ, ի՞նչ։ Forrights.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
«Ըստ Պետքարտուղարության զեկույցի էթնիկ զտում է եղել։ Տեսնում ենք, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդների հետ բաց խոսելու ցանկություն միջազգային հանրությունը՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ն չունեն։ Այս իրավիճակից փորձում են օգտվել ռուսական քարոզիչները և մեղադրել Արևմուտքին»,-ասաց քաղաքագետը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ պետք է լուծարել Հայաստան — Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափը, ինչպես նաև վերանայել Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի նշանակությունը։
«Իրավական առումով Լեռնային Ղարաբաղ միավորում գոյություն չունի», — նշեց Ալեն Սիմոնյանը:
Պատասխանելով ընդդիմադիրներին, թե ինչո՞ւ է խուսափում Հայաստան — Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ գումարել՝ Սիմոնյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ այդ հանձնաժողովի ֆորմատն այլևս գոյություն չունի, Հայաստանում Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի պաշտոնյա այլևս չկա։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ լրջորեն քննարկենք՝ այդ ֆորմատն այլևս չեղարկելու, որովհետև Լեռնային Ղարաբաղի, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի», — ասաց ԱԺ նախագահը:
Պարոն Ղուկասյան, Դուք ինչպե՞ս եք հայտարարությունները մեկնաբանում։
-Ես ասում եմ, որ ՀՀ-ն այսօր ունի կառավարություն, որը ռուս-թուրքական ամուսնության զավակ է։ Այդ կառավարությունը, բնականաբար, ունի ծրագիր՝ լուծարել Արցախը, էթնիկ զտումն արդարացնել, պատմական ժառանությունը հավասարեցնել հողին՝ Ադրբեջանում և Թուրքիայում։ Սա ծրագիր է, որն այս կառավարության ուսերին է դրված։ Իմ խորհուրդն Արցախի գործընկերներին եղել է՝ տեղափոխվեք Ֆրանսիա, հիմնեք վտարանդի կառավարություն, ինչը չեն անում։ Արցախի նախկին իշխանության համար Ֆրանսիան օտար, թշնամի պետություն է, նրանք կապված են Ռուսաստանի հետ։ Թե ինչու քաղաքացիական հասարակությունը չի անում, չեմ կարող ասել։ Դրա համար ռեսուրսներ կան։
ՀՀ իշխանություններից մեղադրանք կա Արցախի իշխանություններին, որ դուք եք լուծարել Արցախը և հիմա էլ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի։ Ի՞նչ գնահատական ունեք։
Սամվել Շահրամանյանը, որ այդ հրամանագիրը ստորագրեց դարձավ նախկին նախագահ։ Նա չի կարող լուծարել հանրապետությունը, ինչ եք կարծում ՀՀ նախագահը կարող է լուծարել Հայաստանի Հանրապետությունը, չի կարող։ Նման հրամանագիրը քաղաքական հայտարարություն էր, որ իրեն իրենց վրայից Արցախի պատասխանատվությունը հանում են, դա հրաժարականի մասին հրամանագիր է՝ այդպիսի բովանդակությամբ։
ՀՀ-ն և Ադրբեջանը ստորագրեցին սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների կանոնակարգը։ Դուք սա դրական քայլ համարո՞ւմ եք։
-Սա բացասական քայլ եմ համարում։ Հանձնաժողովների նախագահները ստորագրել են այդ կանոնակարգը, որն, ըստ էության, պետք է հանդիսանար խաղաղության պայմանագրի հավելված։ Այս գործընթացում տարբեր վիճելի հարցեր կարող են առաջանալ, ինչպե՞ս են դրանք լուծվելու, եթե լիներ պայմանագիր, ապա դա կարող էր միջազգային արբիտրաժի կետով կարգավորվել։ Պարզ է, որ խաղաղության պայմանագիրը տարբեր պատճառներով չի կարող կնքվել և հիմա մենք տեսնում ենք, որ ընդամենը հավելված ստորագրվեց։ Սա վկայում է, թե խաղաղության գործընթացն ինչ վատ վիճակում է գտնվում։ Հավանականությունը, որ այս փաստաթուղթը կաշխատի, հավասար է զրոյի։
Իշխող կուսակցությունից հակադարձումներ կան․ ասում են՝ սա ձեռք բերում է, Անկախության տարիներից ի վեր առաջին անգամ ՀՀ-ն և Ադրբեջանը երկկողմանի փաստաթուղթ են ստորագրել։
-Դա հեգնանք է մեր քաղաքացիների նկատմամբ։ Սա ներկայացնել արդյունք, հաշվարկն այն է, որ մեր հանրությունն ահաբեկված է պատերազմի թեմայից և ցանկացած բան կարող են ներկայացնել որպես արդյունք։ Ինչու Ադրբեջանը ցանկացավ ինչ-որ բան ստորագրել, հասկանելի է, որ առջևում COP-29-ն է, իսկ այս օրերին հրապարակվել են զեկույցներ, որոնցով Ադրբեջանի ղեկավարության գործողություններով մարդկության դեմ հանցագործության հատկանիշներ կան։ Ալիևին հարկավոր է ցույց տա, որ ինչ-որ գործընթաց ունի ՀՀ-ի հետ։
-Իշխանությունները ցույց են տալիս Կիրանցի 13 կիլոմետրանոց հատվածը և ասում է, որ այս գործընթացով հաջողության կհասնեն։
-Բլեֆ է։ Որպեսզի պետական սահման ճանաչվի ինչ-որ տարածք, պետք է երկու պետությունների միջև կնքված լինի միջպետական սահմանի մասին պայմանագիր։ Սրանից հետո նոր միայն գետնի վրա դրվում են սյուներ։ Այն ինչ արվեց Կիրանցում տակը ոչ մի իրավական հիմք չկա։
Եթե այս ստորագրված կանոնակարգը ճանաչվի հակասահմանադրական, Կիրանցում իրականացված գործընթացը ի՞նչ է լինելու։
Ինչպիսի իրավական գհատական տալ Կիրանցի գործընթացին․ հայկական կողմը՝ միակողմանի, 1994 թվականի շփման գծից հետ է քաշվել։ Այդտեղ ՍԴ-ն ի՞նչ գնահատական է տալու։ ՍԴ-ն պետք է գնահատական տա հետևյալ իրավիճակին․ հանձնաժողովի նախագահն՝ հայկական կողմից, իրավասո՞ւ է ՀՀ-ի անունից ստորագրել որևէ փաստաթուղթ։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։