ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ քննարկվող խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառված չէ․ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա վստահեցրեց, որ գերիների հետ կապված բանակցությունները Հայաստանը վարում է բոլոր հնարավոր հարթակներում եւ բոլոր հնարավոր ձեւաչափերով։

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց՝ գերիների հարցը ներառված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ըստ որի, Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ապահովել գերիների ու պահվող այլ անձանց վերադարձը։

Pin It on Pinterest