Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց եւս երկու ամսով երկարաձգել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության (300 հազարական դրամ) տրամադրման ծրագիրը:

Նշենք, որ նախատեսված էր ծրագիրն իրականացնել մինչև 2024թ. օգոստոս ամիսը ներառյալ, այժմ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ:

Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 23 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար կազմում է 13.800.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2024-ի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest