1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը։ Արցախի Անկախության 33-րդ տարեդարձն առաջին անգամ չի նշվում Արցախում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի կողմից սանձազերծած մեկօրյա պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանվեց  ավելի քան 150 հազար արցախցի։ Ասյօր՝ Երևանում, Արցախի վերջին նախագահը, հասարական ու քաղաքական գործիչներ, ինչպես նաև հոգևորականներ այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախում նահատակվածների հիշատակին։

«Այսօր մենք նշում ենք Արցախի Հանրապետության ստեղծման օրը։ 33 տարի առաջ այս օրը կայացվել է որոշում, որը հիմք է հանդիսացել Արցախի անկախ Հանրապետության գոյությանը։ Ցավոք, այսօր մենք ունենք կորսված Արցախ։ Այս օրը մշտապես նշում էինք որպես տոն օր, բայց այժմ մեզ համար այն ավելի շատ դառնության օր է, սակայն մենք մեծ հույս ունենք, որ մեզ ի վերջո կհաջողվի վեռադառնալ մեր հայրենիք։ Ինչ վերաբերում է՝ թե ինչ կարգավիճակով, ապա ուզում եմ ասել, որ հարցը մշտապես մեր օրակարգում է և դրա լուծման համար Արցախի Ազգային ժողովի կողմից ստեղծվել է հանձնախումբ, որը ղեկավարում է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։ Մենք պարբերաբեր շփվում և քննարկում ենք հնարավոր վերադարձի հետ կապված բոլոր հարցերը։ Դրա տարբերակներն ու առաջարկները բազմաթիվ են։ Ուզում եմ նշել, որ արցախցիները մեծ ցանկություն ունեն վերադառնալ ու շենացնել հայրենիքը՝ այն դարձնելով հայկական։ Սակայն մեր վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով պայմանավորված՝ արժանապատիվ, արդարացի և ամենակարևոր՝ը մենք պիտի ապահով զգանք մեր հայրենիքում։ Եթե այդ չափանիշներն ապահովվեն, մենք պատրաստ ենք նաև բանակցել այդ հարցերի շուտափույթ լուծման համար»,-լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Շահրամանյանը։

Շահրամանյանը փորձեր չի արել հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ  դա բնական պիտի լիներ, սակայն մինչ այսօր չեն հանդիպել և որևիցե հարց չեն քննարկել։ Ինչ վերաբերում է Փաշինյանի խոսքին՝ արցախցիների վերադարձի անիրատեսական լինելը, ապա այդ առումով Արցախի իշխանությունները ՀՀ կառավարությանը առաջարկներ չեն ներկայացել։ Հետվերադարձը դա մեր իրավունքն է ՝ ինչը չի կարող խոչընդոտվել և հակասել ՀՀ պետական շահերին։

«Տեղահանվելով ՀՀ, մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, ինչի մասին տեղեկացրել եմ մեր բոլոր պաշտոնյաներին, որ մեզ համար առաջնահերթություն է ՀՀ ի անվտանգությունը,  և պետք է ամեն ինչ անենք այն չվտանգելու համար։  Սակայն տարբեր առիթներով մանիպուլիացվում է Արցախի լուծարման հարցը։ Առաջինը՝ դա սուտ թեզ է այդ փաստաթուղթը, որը մենք ստիպված ենք եղել ստորագրել, ինչը հնարավորոմություն է տվել խաղաղ բնակչության ապահով ու անվտանգ տարհանումը ՀՀ։ Նաև զինված ուժերն են տեղափոխվել՝ զինվորից մինչև նախարար, ուժային կառույցների պաշտոնյաներ։ Ցավոք, ունեցանք կենդանի պատանդներ՝ ի դեմս մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը», -շեշտեց Արցախի նախկին նախագահը։

Լուծարման փաստաթղթի մասով Շահրամանյանը հանրությանը տեղեկացրեց, որ հենց սկզբից էլ  տեղյակ էին, որ այդ փաստաթուղթը հակասահմանադրական  ու հակաօրինական է։ Այն չի ստացել իրավական ուժ և պաշտոնապես չի հրապարակվել, չի տեղադրվել իրավական համակարգում, ինչից հետո  միյան այն կարել էր համարել նորմատիվ ակտ։ Տեղափոխվելով ՀՀ  Արցախի  բնակչությունը փաստել է, որ  չի  ցանկացել ապրել Ադրբեջանի լծի տակ։ Այդ փաստաթղթի մասին գրավոր կայացվել է որոշում և տեղեկացվել ՀՀ կառավարությանը և այսօր խոսել այդ փաստաթղթի վավերականության մասին նախկին նախագահն անիմաստ համարեց։ «Մենք համարում ենք, որ ՀՀ կառավարությունը պետք է Արցախի հարցը միջազվային օրակարգ բերի։ Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ։ ՀՀ իշխանությունները պետք է պաշտպանեն արցախցիների իրավունքը հատկապես միջազգային հարթակներում։ Մեր խորը համոզմամբ Արցախի հարցի արդարացի լուծումը և արցախցիների վերադարձը միայն ու միայն հզոր Հայաստանի շնորհիվ կլինի»,- հավելեց  Սամվել Շահրամանյանը։

 Զառա Մայիլյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest