Հայաստանում սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է իրականացնել 2027 թվականին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Նա նշեց, որ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, այլ ոչ թե սահմանադրական փոփոխություններ։
Նախարարը հավելեց, որ հանձնաժողովի աշխատանքային հանդիպումների ընթացքում չի քննարկվել Սահմանադրության առաջին երեք հոդվածի փոփոխության հարցը, չի քննարկվել նաև Անկախության հռչակագրին հղումը հանելու հարցը։
«Այդ բարդ փաստաթղթի վրա աշխատելու ենք մանրամասն՝ հանրային քննարկումներով, նաև բոլոր մասնագետների հետ աշխատելով»,- ասաց Մինասյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: