Այսօր հացադուլի 7-րդ օրն է։ Աֆյանը պահվում է բարձր անվտանգային գոտում և պահանջում է ռեժիմի փոփոխություն։ Սակայն քրեակատարողական ծառայությունը հրաժարվում է փոխել Սուրեն Աֆյանի ռեժիմը։
ՔԿԾ-ից մեր հարցին, թե որն է մերժման պատճառը, հայտնում են․ <<ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Աֆյանը հայտարարել է հացադուլ օգոստոսի 15-ից, պատճառը՝ համաձայն չէ տեղաբաշխման հանձնաժողովի կայացրած որոշման հետ:ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը մերժել է բարձր անվտանգային գոտում պատիժ կրող դատապարտյալ Ս. Աֆյանին միջին անվտանգային գոտի տեղափոխելու վերաբերյալ միջնորդությունը, քանի որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ դատապարտյալ Ս. Աֆյանը դրսևորել է բացասական վարքագիծ. հիմնարկում չի խրախուսվել, չի աշխատել, ինքնագործ միավորումների կազմում չի ընդգրկվել, չի մասնակցել մշակութային, մարզական, կրոնական և այլ միջոցառումների:
Հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Ս. Աֆյանի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից պարբերաբար իրականացվում է ընդունելություն, տարվում են բացատրական աշխատանքներ, տրվում են պարզաբանումներ նրա ներկայացրած հարցերը համապատասխան իրավական ընթացակարգով լուծելու վերաբերյալ>>:
Դատապարտյալն այս պատճառաբանությունները կեղծ և ձևական է համարում։ Նրա կարծիքը փոխանցեց Աֆյանի հարազատներից մեկը․
«Պաշտոնական պատճառները երեքն են՝ որ նա հիմնարկում չի աշխատում, որ դրսում, մինչև ազատազրկոմը չի աշխատել և միջոցառումներին չի մասնակցել։ Իրականում Սուրեն Աֆյանը երկու անգամ խնդրել է հիմնարկի վարչակազմին իրեն ներքին աշխատանքներում ներգրավել, բայց նրա դիմումները չեն բավարարվել, պատճառաբանությամբ, որ խիստ ռեժիմի դատապարտյալներին արգելված է հիմնարկի ներսում աշխատելը։ Երկու անգամ Աֆյանը մասնակցել է միջոցառումների՝ շախմատի մրցումներին և Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների ասմունքին։ 2 միջոցառումը իրենք քիչ են համարում։ Բայց Սուրենը մոտ երկու տարի 4 ամիս կալանքի տակ է եղել, իսկ կալանավորվածներին թույլ չեն տալիս, որ միջոցառումների մասնակցեն։ Դա միայն դատապարտյալների համար է, ո՞նց մասնակցեր, եթե նա կալանավոր էր։ Իսկ դատապարտվելուց հետո հիմնարկում ինչ միջոցառում եղել է, մասնակցել է։ Ինչ վերաբերում է աշխատելուն՝ Սուրենը երբեք գործազուրկ չի եղել, նա անհատ ձեռներեցի կարգավիճակ է ունեցել և միշտ զբաղվել է մանր բիզնեսով>>, — ասում է Աֆյանի ազգականը։
Ինքը, դատապարտյալը հայտարարել է, որ բոլոր միջոցառումներին մասնակցելու է, կլինի խաղային, կլինի սպորտային, կամ մշակութային։ «էնպես չի, որ մարդիկ սիրում են էդ միջոցառումները, բայց գիտեն, որ ազատվելուն օգնում է ու բոլորն էլ ուզում են մասնակցել միջոցառումների։ Հրաման կա, որ ոչ մեկի ռեժիմը չփոխեն, աշխատողները իրենց բերանով դա ասում են։ Սուրենը չունի «նառուշենի Հրաման կա, որ ոչ մեկի ռեժիմը չփոխեն, աշխատողները իրենց բերանով դա ասում են »,- ասում է Աֆյանի հարազատը, որը մեզ ահազանգել է դատապարտյալի հացադուլի մասին։
Դատապարտյալն արդեն երկու անգամ դիմել է ռեժիմը մեղմացնելու խնդրանքով և երկու անգամ մերժվել է, ինչից հետ հացադուլ է հայտարարել։
Սուրեն Աֆյանը օգոստոսի 20-ին դիմել է ՄԻՊ գրասենյակ, պահանջել է հանդիպում պաշտպանի հետ, հայտարարելով, որ իր իրավունքները խախտվում են։ Նրան խոստացել են, որ կայցելեն, բայց դեռ չեն եկել։
Դատապարտյալ Աֆյանի ազգականին հարցրեցինք, թե արդյոք Սուրենը պատշաճ բժշկական օգնություն է ստանում։ «Օրվա մեջ բժիշկները գալիս են, ստից ճնշումը չափում, գնում են », — պատասխպանեց նա։
Սուրեն Աֆյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին, ՊՆ-ից ունի դրական բնութագիր, բայց ոչինչ չի կարող օգնել դատապարտյալին ստանալու իրեն օրենքով հասանելիքը։
Սյուզան Սիմոնյան