ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի և նույն գործով տուժող կողմի միջև հեռահար վիճաբանություն է ընթանում՝ փոխադարձ վիրավորանքներով, հակադարձումների ու հակափաստարկների տարափով։

Այս թշնամությունը թարմացել է վերջերս՝ կապված ՆԳ նախկին նախարար, պետական, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի գործով դատական գործընթացների ակտիվացման հետ։

Ինչպես հայտնի է, Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սուքիասյանը, հայցով  մտել է դատարան և պահանջում է հետմահու արդարացնել հորը, որին դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բանդիտիզմի, հրկիզման եղանակով ուրիշի գույքի ոչնչացնելը կազմակերպելու, այլ հանցագործությունների մեջ, ապա, այն բանից հետո, երբ Սիրադեղյանը մեկնեց երկրից, վարույթը կասեցվեց մեղադրյալի գտնվելու վայրի հայտնի չլինելու հիմքով։

Անցյալ տարեվերջին այն վերսկսվեց հակակոռուպցիոն դատարանում։ Սիրադեղյանի գործով անցնող Արմեն Տեր-Սահակյանի համար այս գործընթացն այնքանով է արդիական, որ եթե Վանո Սիրադեղյանը արդարացվի, ապա իր գործի վերանայման համար նոր հանգամանք ի հայտ կգա։

Ահա ինչու 1997 թվականից անազատության մեջ գտնվող Արմեն Տեր-Սահակյանը, որը վերջին տարիներին պայքարում էր վաղաժամկետ ազատման համար, իսկ իր բուն գործի մասին խուսափում էր խոսել, այժմ հաճույքով անդրադառնում է այդ գործի հանգամանքներին, պնդելով, որ ինքը մարդասպան չէ, իսկ այն, ինչ կատարվել է այն տարիներին «դավաճանների>> հետ, պետական գորր էր,  «լիկվիացիա՞», ոչ թե սպանություն։  «Ոչ զակազ տվողն եմ, ոչ մասնակիցն եմ, ոչ կատարողն եմ»,  «Ես տուժող չունեմ»,  «Դա Ռոբերտ Քոչարյանի և Աղվան Հովսեփյանի սարքած միֆն է՝ Տեր-Սահակյանի անունը։ Ես եղել եմ այդ գործերի մեջ որպես օժանդակող»,  «Դա եղել է 92 թվին, պատերազմի ժամանակ, երբ Հայաստանը կորցնում էր ամեն ինչ։ Էն ժամանակ ցանկացած մարդու որ ասեին՝ սա դավաճան է, ու ապացուցվեր․․․  դա պետական գործ է եղել»՝ այս դրվագները վերցված են մոտ մեկ ամիս «Առավոտին» տված հարցազրույցից։

Ինքն իրեն Արմեն-Տեր Սահակյանը համարում է ոչ թե կալանավոր, այլ գերի, որին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն են գերության մեջ պահում։ Նա վստահ է, որ , նրանց ձեռքերը այսօր էլ ամեն տեղ հասնում են։ 6 անգամ նա դիմել է պահման ռեժիմը մեղմացնելու խնդրանքով և վեց անգամ էլ մերժվել է

Այս հարցազրույցին օրերս ասուլիսի միջոցով պատասխանել է 32 տարի առաջ սպանված Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի որդին՝ Թադևոս Սուքիասյանը։ Նա հիշեցրեց Տեր-Սահակյանի խոսքը դատարանում՝ որ սպանությունը կատարվել է պետության ու ժողովրդի շահերից և շեշտեց՝ Արմեն Տեր-Սահակյանը փաստորեն, չի  զղջում կատարվածի համար։

«Ինքն իրեն մեղսագրում է միայն օժանդակողի դերը, բայց նա եղել է և օժանդակող, և դրդող, և կազմակերպիչ, առանձին դեպքերում նաև կատարող»,-  ասում է Թադևոս Սուքիասյանը։ Նաև հակադարձում է՝ իր հայրը դավաճան չէր։  «Տեր-Սահակյանը 26 տուժողներ ունի, որոնք տուժել են այս բանդայի գործողություններից», — ասաց Թադևոս Սուքիասյանը, թվարկելով Աղվան Հովսեփյանի ժամանակ քննված քրեական գործի հանգամանքները։

Forrights.am -ը զրուցել է Արմեն Տեր-Սահակյանի որդու՝ Աբգար Տեր-Սահակյանի հետ, որը ևս պնդեց, որ այժմ իր և փաստաբանների գլխավոր խնդիրը հոր անարդար դատավճռի բողոքարկումն է։

Վաղաժամկետ ազատման մասին այլևս չե՞ք մտածում։ 

-Վաղաժամկետ ազատման վերաբերյալ վերջին դիմումը եղել է 2 տարի առաջ։ Դրանից հետո հայրս վաղաժամկետ չի պահանջել։ Հրաժարվել է, քանի որ պրոբացիայի ծառայությունը ռիսկային է գնահատում հորս ազատվելը։ Բայց ոչ այդ գործիքը կա, որով պրոբացիան չափի ռիսկայնությունը, ոչ էլ համապատասխան աշխատողն է հայրիկիս այցելում։ Եթե  նա է տալիս, որ հորս ազատումը ռիսկային է, մի անգամ չգ՞ա, այցելի, 26 տարի է հայրս նստած է։ Հայրս երբեք խնդիրներ չի առաջացրել։ նա կարող էր դնել, որ տույժեր է ստացել, բայց այդ տույժերը դատավոր Մակեյանի որոշմամբ չեղյալ են համարվել։ Դա է պատճառը, որ մենք հրաժարվում ենք այլևս վաղաժամկետ ազատման համար դիմելուց։ Այժմ մենք, մեր փաստաբանները զբաղվում են այլ ուղղությամբ։ Հնարավոր է, շուտով մենք դիմենք դատարան քրեական գործը վերանայելու պահանջով։ Մեր փաստաբանական խումբը նայել է այդ հոդվածները և համոզվել, որ դրանցով հայրկիս չի հասել մահապատիժ, այլ ամենաշատը 10 տարվա ազատազրկում։

Ձեր հոր գործով տուժող Սուքիասյանը շեշտում է, որ Արմեն ՏերՍահակյանը չի զղջում, և չի  կարող դիմել վաղաժամկետ ազատման համար։ 

-Նախ, դա ինքը չի որոշում։ Չեմ կարծում, որ Փաշինյանը, նախարարությունը այնքան թույլ են, որ ինքը որոշի։ Գուցե, նա խնդիրներ ունի, նստում  է իրենց տանը հայլու դեմ, աթոռին ու ասույմ է՝ ես երկրի վարչապետն եմ, կամ ԲԴԽ նախագահն եմ, կամ Արդարադատության նախարարն եմ։

Տուժողին հրավիրել են դատարան ՏերՍահակյանի ազատման գործերով, և նա չ՞ի եկել, դա ճի՞շտ է։ 

-3-ից 4 անգամ։ 2-2,5 տարի առաջ։ Այդ դատերին հարյուրավոր  մարդիկ էին մասնակցում, նրանց ծանուցումներ էին ուղարկում, և քանի որ նրանք չէին ներկայանում, դատերը հետաձգվում էին։ Մինչև հեղափոխությունը մի 5 անգամ մտել ենք դատարան, և տուժողի անունը չ էին տալիս։ 18 թվականից հետո, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի շնորհիվ տուժողի ներկայությունը պարտադիր դարձավ, բայց նրանք չէին գալիս, մենք նրանց դեմքով էլ չէինք ճանաչում։ Ու հիմա ի՞նչ եղավ, որ ակտիվացան, սկսեցին ասուլիսներ տալ, և այլն, ընդ որում խայտառակ որակումներով հորս հասցեին։

Բաց կալանքի ռեժիմի տեղափոխվելու համար դիմելո՞ւ եք։

  • Այո։ 6 անգամ կասեցվել է հայրիկիս ռեժիմի փոփոխությունը։ Հիմա բաց կալանք տեղափոխվելու համար դիմելու ենք դատարան։ Մենք այս հարցով դիմելու ենք վարչապետին։ Վարչապետն ինքն է ասել, որ օրենքի խստացնող դրույթը չպետք է հետադարձ ուժ ունենա, բայց մեր դեպքում նոր օրենքով նա կիսաբաց ռեժիմից պետք է գնա բաց ռեժիմի խիստը, հետո նոր բաց, իսկ սա օրենքի խստացնող դրույթ է, քանի որ նախկին օրենքով նա պետք է միանգամից բաց ռեժիմ գնար։

Արմեն  Տեր- Սահակյանը պատրաստվում է ընդունելություն պահանջել Արդարադաըտության նախարարից, և եթե նա չհամաձայնվեց, մտնելու է անժամկետ հացադուլի։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest