Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի կալանքից։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Ալբերտ Բենգլյանը։
Դատարանը ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խափանման միջոցը փոխել է 15 մլն դրամ գրավի չափով։
Փաստաբանը հայտնեց նաև, որ նախկին նախարարն ամենայն հավանականությամբ այսօր կլինի ազատության մեջ։
Դավիթ Տոնոյանը կալանքի տակ մնաց շուրջ 3 տարի։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: