Արցախցի Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են։ Այդ մասին ահազանգում է նրա եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը։
Թե ինչն է ընկած ձերբակալման որոշման մեջ, Երիցյանը չի մանրամասնում։
Հիշեցնենք՝ Արամ Երիցյանին ոստիկանները ծեծի էին ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դատարանն ավելի վաղ մերժել էր Երիցյանի ձերբակալումը, ճանաչել ոչ իրավաչափ և Արամ Երիցյանին դատարանի դահլիճից ազատ էր արձակել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: