ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը դուրս է գալիս նախագահական ընտրությունների մրցապայքարից։ Այդ մասին նա հայտնել է X-ում հրապարակած նամակում։

«Ինձ համար մեծագույն պատիվ էր ծառայել որպես ձեր նախագահ,- գրել է նա։- Եվ թեև ես մտադիր էի վերընտրվել, կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի շահերից ելնելով, պետք է հրաժարվեմ մրցապայքարից և կենտրոնանամ բացառապես իմ պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում նախագահի պարտականությունների կատարման վրա»:

Բայդենը հավելել է, որ այս շաբաթվա վերջին «իր որոշման մասին ավելի մանրամասն» կդիմի ժողովրդին

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest