Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանն արդարացնող (ռեաբիլիտացնող) հիմքով կարճեց երեք արցախցի զինվորականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Արցախցիները մեղադրվում էին առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։

Դատավորը միջնորդությունը քննել և որոշում է կայացրել մի քանի դատական նիստում, բայց նախնական դատալսումների ընթացքում։ Այլ խոսքով, կարճման հիմքն այնքան բացահայտ էր, որ չէր պահանջում անգամ ապացույցների հետազոտում։ Փաստաբանը շնորհակալություն հայտնեց դատավոր Խաչատրյանին՝ օբյեկտիվ քննության և արդար դատական ակտ կայացնելու համար։

«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջում էլ տեղադրվել է, որ հունիսի 4-ին «ԱԳՆ-ի գործով»` խուլիգանության մեղադրանքով ձերբակալված քաղբանտարկյալներ Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը, տնային քաղկալանավոր Մեսրոպ Եսայանը դատարանի որոշմամբ՝ դատական նիստերի դահլիճից ազատ են արձակվել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest