Հիշեցնենք, որ երեկ ոստիկանության դիմակավորված հատուկ ջոկատայինները կոտրել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության դարպասները եւ կապարակնքել ու առգրավել Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան։
«Այն, ինչ կատարվել է այսօր, ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չի եղել։ Հենց սկզբից ուզում եմ ասել, որ սա մեքենայի հարց չէ, սա ուղղակի Արցախի մնացորդների վերացման հարց է», լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Շահրամանյանը։
Նա մանրամասներ է ներկայացրել․ «Ամսի 7-ին, երբ առաջին անգամ Քննչական կոմիտեից քննիչները եկել են եւ փորձել են մեքենան տանել, հասկացել են, որ դա անօրինական է, եւ դրա համար պետք է դատարանի համապատասխան վճիռ լինի, հեռացել են: Այդ նույն երեկոյան ես հեռախոսազրույց եմ ունեցել Քննչական կոմիտեի ղեկավարի հետ՝ իր նախաձեռնությամբ։ Եվ մեր խոսակցության վերջնական արդյունքը եղել է այն, որ ինքը ասել է, թե իրեն սխալ են զեկուցել, եւ այդ սխալ զեկույցը փակելու համար ինքնագլուխ որոշումներ են կայացրել մեքենան առգրավելու մասին, ասաց, որ ինքը չի իմացել, որ այդ մեքենան սպասարկում է Արցախի նախագահին, եթե իմանար, նման բան չէր լինի։ Եվ ես իրեն փոխանցել եմ, որ անհրաժեշտության դեպքում, անհետաձգելի քննչական գործողություններ իրականացնելու համար, պատրաստ եմ այդ մեքենան որտեղ ասեք՝ ուղարկեմ: Եվ այսօր այս իրավիճակը, որ ստեղծվել է ինձ Քննչական կոմիտե հրավիրելուց հետո, անթույլատրելի եմ համարում, դատապարտում եմ, որովհետեւ դրա իմաստը չեմ տեսնում: Այդ մեքենան որտեղ ասեին՝ մենք կուղարկեինք, եւ մեր պայմանավորվածությունն այդպիսին է եղել: Եվ այն իրավիճակը, որն ստեղծվել է այստեղ՝ մուտքի դռները ջարդելով, մեքենան բռնի տանելով, դա ուղղակի ցույց է տալիս վերաբերմունքը Արցախի նկատմամբ»։
Երեկ Սամվել Շահրամանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե հարցաքննության։ Լրագրողների հարցին, թե ի՞նչ գործով էր հարցաքննությունը, Սամվել Շահրամանյանը պատասխանեց․ «Ինձ այսօր հրավիրել են որպես վկա՝ ցուցմունք տալու Սարգիս Գալստյանի գործով։ Տեղյակ եք՝ Արցախից է տեղափոխվել վերջին ժամանակահատվածում, եւ ես որպես վկա հարցաքննվել եմ, տվել եմ տեղեկությունները, որոնք ես ունեցել եմ»։
Սամվել Շահրամանյանն ասաց, որ մնացած հարցրեին կանդրադառնա առաջիկայում։
Երեկ ուշ երեկոյան Երեւանում Արցախի ներկայացուցչություն է այցելել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը եւ իր ավտոմեքենայի բանալիները նվիրել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյա
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: