Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը: Տեսանյութում երեւում է, որ նրանց դեմքերը փակ են:
Ենթադրաբար նրանք այնտեղ են ներկայացուցչության տարածքում գտնվող ծառայողական մեքենայի բռնագրավման համար:
Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 7-ին, պարեկները փորձել են ջարդել Արցախի ներկայացուցչության ջարդել դարպասը, որպեսզի կարողանան առգրավել Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան: Այս մասին հայտնել էր Շահրամանյանի փաստաբանը:
«Առանց դատարանի որոշման փորձում են Արցախի հանրապետության ներկայացուցչության մոտից առգրավել մեքենան: Քննիչը, հանդիպելով խոչընդոտների, թողել և հեռացել է մեզ համար անհայտ վայր, այս պահի դրությամբ մեքենան դեռ չի առգրավվել, բայց պարեկային ծառայության աշխատակիցներն են եկել: Մեզ հասած տեղեկություններով, նաև ոստիկանության զորքերն են գալու շուտով»,-ասել է փաստաբանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ որ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ, հատուկ տարհանման ծառայություն են հրավիրել՝ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան տեղափոխելու նպատակով։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: