Հունիսի 20-ին  ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց արեցին Հայաստանի զինված ուժերում զինծառայության ժամանակ խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողները։

Ծնողները բողոքի ցույց են անում Կառավարության նիստի օրերին՝ գլխավոր դատախազից պահանջելով ի վերջո բացահայտել իրենց որդիների սպանությունը։

«Մինչեւ մեր երեխաներին սպանած հանցագործները չպատժվեն, մենք չենք հանգստանալու»,- հայտարարեցին ցուցարարները։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest