Այս իշխանությունների կոռուպցիոն հսկայական ծավալները մամուլում արձանագրված են: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

«Մարդը գանգատվում էր, որ վարկը հազիվ են կարողանում փակել, հանկարծ իմանում ես, որ առանձնատուն է գնել: Պաշտպանության նախարարի մասին եմ ասելու. Ազատ գյուղի կացարանում, որտեղ վառվեցին մեր զինվորները, ինքը 2-3 տուն է գնում: Զինվորը ապրում է այդ պայմաններում քո պատճառով, քո վերահսկողության ներքո, դու դրա դիմաց 2-3 տուն գնե՞ս,  գնաս ճոխ-ճոխ հարսանիքների քավոր դառնա՞ս: Սա կոռուպցիա է, թե կոռուպցիա չի:

Ես դեմ չեմ, որ մարդիկ տուն ունենան, ինչ ուզում են, թող ունենան, եթե վաստակել են, թող ունենան, բայց իրենք մեղադրել են հենց այդ կոռուպցիայի, այդ տների, առանձնատների համար, իսկ հիմա իրենք նույնն են անում»,-ասաց նա:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest