Բագրատ Սրբազանը հունիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսին անդրադառնալով Մարտի 1-ի ողբերգական դեպքերին, նշեց,  որ այս իշխանությունն այն  լիարժեք բացահայտելու հնարավորություն ուներ, ինչը չարեց։

«Մարտի 1-ը ողբերգություն է բոլոր առումներով,  այն լիարժեք բացահայտելու հնարավորություն ուներ այս իշխանությունը վեց տարվա ընթացքում, հետևաբար, երբ իրենք կբացահայտեն, գնահատական կտան, ես էլ ինձ իրավունք կվերապահեմ գնահատական տալու»,-պարզաբանեց Սրբազանը՝ պատասխանելով լրագրողի այն  հարցին, թե ինչո՞ւ ժամանակին գնահատական չի հնչեցրել Մարտի 1-ի վերաբերյալ, երբ հիմա հունիսի 12-ի իրադարձությունները համեմատում է այդ օրվա հետ։

Բագրատ Սրբազանը հավելեց նաև, որ «մարտի 1»-ի հետ համեմատությունը զուտ անձի պատճառով է եղել։ «Այդ մարդն ի՞նչ էր ասում «մարտի 1»-ին՝ հոգին փառավորվում էր, իսկ քաղաքացիներին հրահրում էր, որ ոստիկաններին ջարդեն, երկաթներ վերցնեն, ինքնպաշտպանվեն։ Ես համեմատել եմ այդ դրվագը այս դրվագի հետ։ Ես այն մարդը չեմ, որ «մարտի 1»-ի քաղաքական գնահատական տամ։ Դատարան կա, վեց տարի  դատարանն իրենց ձեռքում է, բոլոր  հնարավոր տարբերակներով՝ ԱԱԾ, փաստաթղթեր, ամեն ինչ իրենց ձեռքում է։ Թող բացահայտեն»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Իսկ Մարտի 1-ը, ըստ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի, Հայաստանի պատմության ամենասև էջերից մեկն է։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest