«Տավուշը հանուն հայրենիքի» շարժան առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հունիսի 17-ին զոհված զինծառայողների ծնողների, քաղաքացիների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին Ղարաբաղյան շարժման համահիմնադիր Իգոր Մուրադյանի շիրիմին։
«Արդեն 6-րդ տարին է լրացել Իգոր Մուրադյանի՝ այս աշխարհից մեկնումի։ Մեր մտքում անընդհատ 1988 թվականն է, երբ հանկարած մեր մթնոլորտը պայթեց Արցախյան ազատամարտի այն առաջին սերմերով, որի հիմնադիրներից մեկը Իգոր Մուրադյանն էր։ Մինչև վերջին շունչը նա հավատարիմ մնաց այդ ազատամարտին, պայքարին ու եթե ոչ գործնական առումով, բայց գաղափարապես՝ դառնալով Շարժման խորհրդանիշերից մեկը։ Դժբախտաբար, այդ ամբողջ պատմությունն ու կենսագրությունն այսօր գողացված իրականության մեջ է։ Սակայն երբեք էլ մեզ համար նահանջի, ընկրկումի ճանապարհ չի կարող լինել, քանի որ այսօրվա ողջ աղետը, դժբախտությունները մեզ համար վերականգնումի հիմք պետք է դառնան։ Ու այսօր մենք Եռաբլուրում ամոթով են կանգնած, ինչը սակայն չի նվազեցնում մեր սիրելի հերոսների սխրանքը, իրենց հաղթանակի տեսիլքը»,- իր խոսքում նշեց Բագրատ Սրբազանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժան առաջնորդը հավաստիացրեց, որ իրենք շարունակելու են պայքարել և ամբողջացնել այդ հաղթանակի տեսիլքը։
Սրբազանը դիմելով զոհված զինծառայողների ծնողներին ասաց, որ իրենք մեր հայրենիքի հայրերն ու մայրերն են։ «Ձեզանից ավելի մեծ արժեք մեզ համար, ինձ համար այս կյանքում գոյություն չունի։ Եթե արժանի ենք, ինչ-որ ձևով ընդունեք մեզ որպես ձեր որդիներ, մենք այդ հաղթանակը նաև ձեզ ենք պարտք։ Օրհնեք մեզ, որպեսզի գա այն օրը, որպեսզի այլևս ամոթով չմտնենք Եռաբլուր, կարողանանք բաց աչքերով նայել մեր տղաներին ու իրենց առջև ծնկի գալով՝ ասել, որ ինչ-որ չափով կարողացանք ձեր ճանապարհի հաղթանակի և երազի տեսիլքը վերադարաձնենք առաջինը Ձեզ»,-հավելեց Բագրատ Սրբազանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: