Ընդդիմադիր Հայ յեղափոխական դաշնակցությունն ահազանգում է, որ այսօր վաղ առավոտից ուժայինները մուտք են գործել կուսակցության Եղեգնաձորի և Վայքի գրասենյակներ, բերման ենթարկել կուսակցականներին ու համակիրներին՝ առնվազն 10 հոգու

։ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը  հրատապ ասուլիսով մանրամասներ է ներկայացնում իրավիճակից: Նրա փոխանցմամբ ձերբակալվածնեերի մեջ կանայք կան։ Սսաղաթելյանն աում է, որ հայտնի չէ, թե որ բաժիններ են տարվել ՀՅԴ կուսակցությյան անդամները։ Նրա խոսքով խոչնդոտում են նաև փաստաբանների մուտքը ոստիկանության բաժիններ։

Այս պահին գործընկերոջս՝ Արման Ղազարյանի եւ փաստաբանների հետ Եղեգնաձորում, Վայոց Ձորի քննչական վարչությունում ենք, ուր առեւանգել ու պատանդ են պահում մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest