Երեկ՝ ուշ գիշերով, Բաղրամյան պողոտայում Բագրատ սրբազանը հայտարարեց, որ քաղաքագետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հիմնադիրներից Սուրեն Պետրոսյանին քաղաքացիական մեքենայով ինչ-որ անձինք 4 հոգով ուղղակի առևանգել են:
Այսօր առավոտյան էլ նա Կառավարության շենքի մոտ ասաց, որ գիտի միայն, որ Սուրեն Պետրոսյանին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ծառայողները գողացել են, և այլ տեղեկություն ինքը չունի:
Նրա անունը բացակայում էր Ոստիկանության կողմից ձերբակալվածների ցուցակում: Սուրեն Պետրոսյանը նաև ԱԱԾ-ում չէ: Փաստացի մինչ այս պահը անհայտ է մնում քաղաքագետի գտնվելու վայրը:
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, ում գտնվելու վայրը Բաղրամյանում ընթացող հանրահավաքից հետո անհայտ էր, քիչ առաջ կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ: Այլ տեղեկատվություն այս պահին չի հրապարակվում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: