ք. Երևան 12 հունիսի 2024թ
Հայ Կառուցողական Կուսակցության Գլխավոր Խորհուրդի
Հայտարարությունը
Հայ Կառուցողական Կուսակցությունը խստիվ դատապարտում է ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի և անհամաչափ ուժի գործադրումը։
ՀՀ ոստիկանության ղեկավարությանը հայտնի է, որ լուսաձայնային նռնակների կիրառումը թույլատրված է միայն այնպիսի պայմաններում, երբ դա չի կարող բերել ցուցարարների մոտ զանգվածային ծանր վնասվածքների։ Ոստիկանության ղեկավարությանը հայտնի է նաև, որ Հայաստանում ոստիկանության կողմից ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառումը որպես հետևանք ավելի է սրում իրադրությունը, որովհետև բոլոր քաղաքացիների մոտ առաջացնում է արդարացի զայրույթ, որպես կանոն դա բերում է բողոքի ակցիաների մասնակիցների ավելացմանը։
Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին դադարեցնել Հայաստանում ներքին ապակայունացմանն ուղղված գործողությունները և դրությունը լիցքաթափելու համար երկխոսության գնալ շարժման ղեկավարների հետ։ Բաց, թափանցիկ, հրապարակային երկխոսությունը միակ ճանապարհն է կառուցողական լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
Երկխոսության մերժումը բացի ողբերգական հետևանքներից որևէ այլ արդյունքի բերել չի կարող։
Հույս ենք հայտնում նաև, որ միջազգային գործընկերների կողմից ժողովրդավարության բաստիոն ճանաչվաց մեր պետության ոստիկանությունը իր անօրինական գորժողությունները արդարացնելու համար չի դիմի կեղծ ապացույցներով ցուցարարների դեմ շինծու քրեական գործեր հարուցելու արատավոր պրակտիկային։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest