Բաղրամյան փողոցում, ԱԺ դիմաց հանրահավաք իրականացնող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է հանդիպել՝ քննարկելու նրա «խաղաղ և անցնցում ճանապարհով հեռացման» պայմանները։

«Այս կառավարության ղեկավարն իր ողջ կազմով պետք է հեռանա։ Այսօր այդ վճռականությամբ պարտավոր է հանդիպել և քննարկել իր խաղաղ, անցնցում հեռացման պայմանները», — ասաց արքեպիսկոպոսը։

Նրա խոսքով՝ վարչապետի հեռացումը կատարվելու է օրինական ճանապարհով, առանց բռնության, հավելեց, որ իրենք չեն պաշարելու խորհրդարանի շենքը, բայց պետք է արգելափակեն Նիկոլ Փաշինյանի ելքը. — «Պետությունը ձախողած մարդը չի կարող հանգիստ գործի գալ, գործից գնալ, չի կարող ցինիկ կերպով ուղղակիորեն չանդրադառնալ այն ամբողջ ընդվզումին և ցավին, որ իր պատճառով պատճառվել է ժողովրդին», — հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, Հայաստանի ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest