Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։ Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։ Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունենք»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ԱԺ-ի մոտ իրավիճակը լարվել էր, բախումներ էին տեղի ունեցել բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։
Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել Բաղրամյանում։ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: