«Բողոքելով իշխանութեան Հայաստանը ոչ իրավական դարձնելու դեմ հունիսի 10 -ից հացադուլ եմ սկսում, ֆեյսբուքի իր էջում գրել է Պարույր Հայրիկյան։
«Ես բողոքի հացադուլ եմ սկսել․ այս կերպ նաև իմ անձնական աջակցությունն եմ բերում ընդհանուր ընդվզմանը։ Հայաստանի քաղաքացին իր եերկրի տերը չէ այսօրվա իշխանության մեղքով։ Ես որոշեցի իմ բողոքը արտահայտել այն բանի դեմ, որ Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է իրավական պետություն լինելուց»,- հրապարակված տեսանյութում ասում է Հայրիկյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: