Հունիսի 10-ին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդրեյ Խալիլյանի վերաբերյալ.

«Արդեն 15 օր, Մայիսի 27-ից Նուբարաշեն ՔԿՀ-ում հացադուլ է սկսել ազգությամբ եզդի դատապարտյալ, 25 ամյա Անդրեյ Խալիլյանը, ահազանգում են հարազատները։ Նրա ճնշումը վերջին անգամ չափելուց հետո բժիշկն ասել է, եթե մի 5 օր էլ անցնի դու րես դիմանա, կմեռնես։ Նրա պահանջը պարզ մի բան է փոխել իր խուցը, ինչը չեն անում, մեկ անգամ նրան տեղափոխել են մի խուց, որտեղ նրան ծեծի են ենթարկել, չնայած որ զգուշացրել էր, որ այդ անձի հետ խնդիրներ ունի։ Իր հացադուլի, խնդիրների մասին տեղյակ է պահել Նուբարաշենի ղեկավարությանը, վարչությանը, սակայն անարձագանք է մնացել։ Նրան Նուբարաշենում նսեմացնում են և երիտասարդը տպավորություն ունի, որ իր նկատմամբ խտրական վերաբերմունք կա։ Հացադուլավորին չի այցելել ոչ ՄԻՊ-ը, ոչ էլ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը։»

Նշվածի կապակցությամբ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել քրեակատարողական հիմնարկ։ Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող անձի հետ։ Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել նրա առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը:

Առանձնազրույցի արդյունքներով պայմանավորված` քննարկումներ են տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։ Այցի ավարտին ազատությունից զրկված անձը դիմում է ներկայացրել հացադուլը դադարեցնելու մասին։ Վերջինս տեղափոխվել է առանձին խուց:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest