Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից հայ սահմանապահ է վիրավորվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Հունիսի 6-ին սահմանապահ զինծառայողը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից։ Նրա ոտնաթաթը պոկվել է։

Ականի պայթյունից վիրավորված ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողը 2000թվականի ծնունդ է; Ծագումով Աշոցքից զինծառայողը ներկայումս բուժօգնություն է ստանում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում։»- գրել է նա։

Նշենք, որ սա ականի պայթյունից վիրավորվելու արդեն երրորդ դեպքն է։

Pin It on Pinterest