Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ ավտոերթով շարժվեց դեպի Վարդենիս: Այսօր երեկոյան Սոթքում հանրահավաք է սպասվում:

Բագրատ սրբազանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ պայքարը միայն Տավուշի համար չէ, որտեղից սկսվել է սահմանազատման գործընթացը, այլ՝ ամբողջ Հայաստանի:

Արքեպիսկոպոսը կարևորելով մարզային այցերը, այդուհանդերձ, տեղեկացրեց՝ չեղարկում են դեպի Սյունիք վաղվա այցը, պատրաստվելու են շաբաթվա վերջի մայրաքաղաքի հանրահավաքին:

Փուլային պայքարի են դուրս եկել՝ այցեր մարզեր, հանրահավաքներ, կառավարական շենքերի մոտ ցույցեր, մի նպատակով՝ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմության վարչապետի թենածուն նաև երկխոսություն է պահանջում իշխանության ներկայացուցիչների հետ, սակայն նրա պահանջը, ըստ իշխանական պատգամավորների, մերժվել է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest