Կիրանց գյուղի բնակիչները, որոնց տները անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ, սկսել են քանդել դրանք։ Այս մասին NEWS.am-ին պատմեցին գյուղի բնակիչները։

Բնակիչներից մեկը նշեց, որ մի քանի օր է՝ սկսել են քանդման աշխատանքները։ Նշենք, որ բնակիչներին մինչև հունիսի 24-ը ժամանակ է տրվել ազատելու տները։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Իսկ Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը մայիսի 24-ից իրականացվում է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։ Մայիսի 19-ից մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ ճանապարհը շահագործման կհանձնվի 2 ամսից:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest