«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն իր աջակիցների հետ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ է։

Բագրատ Գալստանյանը հայտարարեց, որ եկել են այստեղ՝ հարցերի պատասխանները ստնալու։

«Մեզ ցույց տան իրենց գնահատակնները, թե այս ընթացքում ՄԻՊ-ը ծառայե՞լ է մարդու իրավունքներին, թե՞ այլ բանի: Այս ընթացքում ոստիկանության գործողություններին, որ խոշտանգել են 30-40 հոգով Աշոտ Սիմոնյանին, արգելափակել են Վեհափառի մուտքը, արտգործնախարարության մոտ տղաների ու Արցախի համայնքապետերին ապօրինի կալանավորելու մասին», — հայտարարեց Բագրատ սրբազանը։

Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկեց, որ սրբազանը չորս քաղաքացիների հետ վերև բարձրանա՝ առանց լրագրողների։

«Գնահատում ենք Ձեր առաջարկը, կարծում ենք, որ ՄԻՊ-ի գործը պիտի բաց, թափանցիկ լինի, կարևոր է, որ հրապարակային, հանգիստ նեկայացնի գնահատականները։ Սա փոխանցեք պաշտպանին», — արձագանքեց շարժման առաջնորդ Բարգրատ սրբազանը։

Անցած շաբաթ տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանությունը հարյուրավոր ցուցարարների բերման ենթարկեց, երկուշաբթի էլ ուժայինները ծեծեցին դաշնակցական պատգամավորին։ Այս դեպքից հետո հայաստանյան 5 իրավապաշտպան կազմակերպությունները պահանջեցին անհապաղ արդյունավետ քննություն անցկացնել ու պատասխանատվության կանչել բոլոր մեղավոր ոստիկաններին։

ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժնի պատասխանատու Արթուր Ասլանյանը ՄԻՊ գրասենյակի մոտ հավաքվածներին տեղեկացրեց, որ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին:

«Հրավիրում ենք ներ մինչեւ 4 հոգի սպասում ենք: Կխնդրենք բարձրանան վերեւ»,-ասաց նա՝ հավելելով, որ լրատվամիջոցներին դա չի վերաբերում:

«Հանդիպումից հետո ես մանրամասն տեղեկատվություն կներկայացնեմ լրատվամիջոցներին»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Դժբախտաբար, առանց գոնե մի քանի լրատվամիջոցների չենք կարող հանդիպել: Գնահատում ենք ձեր առաջարկը, բաց, թափանցիկ խոսակցություն եւ ՄԻՊ-ը առաջին հերթին միտված պետք է լինի, որ բոլորը հասկանան, իր գործունեությունը տեսնեն, մարդիկ էլ գնահատեն այն, ինչ տեղի է ունեցել: Շատ կարեւոր է, որ հրապարակային ներկայացվի՝ գնահատականները կան, թե չկան»:

ՄԻՊ խոսնակն ասաց, պետք է փոխանցի լսածը Մանասյանին։ Մտավ շենք ու դեռ դուրս չի եկել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest