Սևանա լճում ջրասուզակները առավոտյան հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանի դին։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող հանգստյան գոտի, ինչից որոշ ժամանակ անց, ինքը տեղեկություններ չի ունեցել աղջկանից, և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:

Pin It on Pinterest