Այսօր Երեխաների պաշտպաննության միջազգային օրն է։ Վերջին տարիներին առավել քան առաջնահերթ է դարձել փոքրիկներին հեռու պահելը մեծերի աշխարհի արհավիրքներից։ Այսօր եւ միշտ անհրաժեշտ է հոգ տանել բոլոր երեխաների մասին, բայց առաջին հերթին նրանց, ովքեր տեսել են շրջափակում, թերսնում, ովքեր պատերազմում վիրավորումներ են ստացել, ովքեր տեսել են հարազատի մահը, բռնի տեղահանություն, այսօր էլ տեսնում են նոր ու անորոշ կյանք սկսելու ծնողների հուսահատ ու ծանր ջանքերը։
Անի Գևորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։