Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել է: Այս առնչությամբ ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին տեղեկացրել էր, որ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի՝ նախկին համայնքի ղեկավար Դ․Ս․-ի (Դավիթ Սարգսյան-խմբ) և երեք անձանց նկատմամբ։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է և վերջինս կալանավորվել է։

Ստեփանակերտի քաղաքապետը կալանավորվել է 20 օր ժամկետով, հայտնում է փաստաբա Ռուբեն Մելիքյանը։

«Դատավոր Մարտին Արզումանյանը Ստեփանակերտի քաղաքապետին կալանավորվեց 20 օր ժամկետով։ Արցախցիների նկատմամբ դիակապտությանը միանում են նոր գործող անձինք», — Ֆեյսբուքում գրել է Մելիքյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest