Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ ոստիկանության մի խումբ ծառայողներ ՀՅԴ Գերագույն մարմնի գրասենյակի մոտից բռնության գործադրմամբ բերման էին ենթարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Աշոտ Սիմոնյանին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: